Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ Ֆիրդուսի թաղամասի բնակիչները նորից հավաքվել էին կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ու հերթական բողոքի ակցիան էին իրականացնում, չնայած կառավարության նիստը հետաձգվել էր, այն կայանալու էր այսօր։ Դեռ 2015 թվականին կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասը։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ եւ դուրս չեն գալիս իրենց տներից։ Թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի՝ «33-րդ» թաղամասը, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ։ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել 2008-ին, հետո նույն որոշումը վերահաստատվել է 2018 թվականին։
«Ներքեւի օղակներից սպասելիք չկա, որովհետեւ տեսնում ենք, որ ոչինչ չի արվում, ու իրենց ասում են, որ մեր հարցով բան չանեն։ Դրա համար մենք որոշել ենք, որ պիտի վարչապետի հետ հանդիպենք։ Բացի Կարեն Կարապետյանից, մեզ նախորդ բոլոր վարչապետերն ընդունել են։ Այո, տարբերակներ, լուծումներ, կարելի է ասել, եղել են»,- ասում էր ակցիայի մասնակից մի տղամարդ։ «Օրինակ, Հովիկ Աբրահամյանը մի սենյակները գրեթե բոլորինը տվել է, Սերժ Սարգսյանը որոշեց, որ հենց կառուցապատողից տեղում տուն պիտի տան, մեզ Կարեն Կարապետյանը կրակը գցեց, որ տեղում ոչ մեկին տուն չտան։ Հիմա կտեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ լուծումներ է առաջարկելու մեզ»,- հավելեց նա։
«Այն պրոցեսը, որոնք նախկիններն անում էին, այս իշխանություններին դուր չէր գալիս այն ժամանակ։ Բայց հիմա որ արդեն իրենք են անում, փաստորեն, արդեն իրենց համար մի շատ դուրեկան պրոցես է։ Սա իրենց համար շատ լավ նախագիծ է։ Իրենք միշտ դեմ էին այս գերակա շահին ու մնացած այլ բաներին, բայց հենց նստեցին, տեսան՝ ինչ լավ բիզնես է, ինչ լավ եկամտի աղբուր է, ասացին՝ ապրեք, էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ։ Հիմա իրենք շարունակում են նախկինների պրոցեսը։ Իրենք մեզ հետ գերակա շահի դեմ անգամ բողոքել են, մեզ հետ դատվել են»,- պատմեց ակցիայի մասնակիցներից մյուսը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում