Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի կրթաթոշակ կտրամադրի Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում են ՀԲԸՄ մամուլի գրասենյակից։
«Հավատարիմ մնալով հայկական կրթությունը տարածելու իր բուն հանձնառությանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն Թրասթ բարեգործական կազմակերպությունը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտներին լրջագույն նվեր մատուցեց՝ հայտնելով կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: Օքսֆորդի համալսարանը Միացյալ Թագավորությունում հայագիտություն դասավանդող առաջատար համալսարանն է, որը այս առարկան ներդրել է տասնիններորդ դարի կեսերից:
Հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում: Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը:
Դասական հայագիտության գծով մագիստրոսի աստիճան հայցողները հայերեն բազմապիսի տեքստերի ընթերցանության և թարգմանության փորձ ձեռք կբերեն, ինչը նրանց թույլ կտա խորությամբ ընկալել իրենց ընտրած ժամանակաշրջանի գրական մշակույթն ու պատմությունը: Օքսֆորդում ուսանելու տարիներին ուսանողները կկարողանան օգտվել Բոդլեյան գրադարանում պահվող հայկական ձեռագրերի յուրօրինակ հավաքածուից, որը ներառում է Իրանում տպագրված չափազանց հազվագյուտ մի գիրք՝ Նոր Ջուղայի Հայկական Սաղմոսագիրքը:
Դասընթացը վարելու է Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը: Վերջինիս խոսքով՝ «Ֆինանսավորումը կարևորագույն նշանակություն ունի դասական հայագիտության մագիստրոսական դասընթացը արժանավոր հայցորդների համար: