կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 21:17
Քաղաքական

Սաղ վարի եք տվել՝ մեղավոր է ընդդիմությունը․ Արման Աբովյան

Սաղ վարի եք տվել՝ մեղավոր է ընդդիմությունը․ Արման Աբովյան

Ժողովուրդ ջան, մենք ինչի մասին ե՞նք խոսում, տպավորություն եմ ստանում, որ հավաքվել ենք, հարցուպատասխան, բան, մարմանդ ինչ-որ զրույց ենք տանում․․․ Դուք հասկանում ե՞ք, որ Արցախի 75 տոկոսը կորցրել ենք ու հիմա կորցնում ենք Հայաստանը։  Այս մասին խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարուղար Արման Աբովյանը։

«Այո, կորցնում ենք։ (Արձագանքում է դահլիճից հնչող ռեպլիկի) Էդ ձենդ հելավ, հա՞։ Այո՛, կորցնում ենք Հայաստանը։  (Նիստը վարող Ալեն Սիմոնյանը կոռեկտության կոչ է անում) Թող ինձ տեղից  չընդհատեն։ Մեղավոր է ընդդիմությունը։ Լսում եմ իշխանությանը, լսում եմ պարոն Փաշինյանին՝ մեղավոր է ընդդիմությունը։ Սաղ վարի եք տվել՝ մեղավոր է ընդդիմությունը, ամեն ինչում մեղավոր ենք։ Ասում եք՝ իշխանություն եք եղել, կարող ա՞ Հայաստանում չենք ապրում, այդ ե՞րբ ենք եղել իշխանություն, խաբար չենք եղել։ Ասում եք՝ ներկայացնում ենք ժողովրդին, արժանապատիվ քաղաքացուն, կներեք, այն արժանապատիվ քաղաքացո՞ւն, որի արժանապատվությունը մնաց օկուպացված Շուշիո՞ւմ, թե՞ օկուպացված Հադրութում։ Ո՞ր ժողովրդի։ Ասում եք՝ մի՛ սնվեք ադրբեջանական աղբյուրներից։ Հենա՝ ադրբեջանցիները կանգնած են Շուռնուխում, կարող ա՞ ադրբեջանցիներից ենք իմացել։ Ասում եք՝ եկեք, քննարկենք։ Ի՞նչ քննարկենք, օրեցօր վիճակը վատանում ա։ Ու ոչ նախկինում էիք լսում, ոչ էլ հիմա, ասում էիք՝ մենք գիտենք ինչ ենք անում, տեսանք ինչ եք անում։ Չեմ անձնավորում, բայց գոյություն ունի հստակ իրողություն․ այո, տապալել եք, այո, պետք է հրաժարական տաք։ Որ ասում եք՝ նստենք, քննարկենք, ոչ ժամանակ կա քննարկելու, ոչ էլ բան, մենք ամեն օր կորցնում ենք։ Ե՞րբ եք հեռանալու»։

Կառավարությունից ոչ ոք չի պատասխանել, իսկ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը խնդրել է հարցը գրավոր ներկայացնել։ Արման Աբովյանը փորձել է օգտվել արձագանքի իրավունքից, Սիմոնյանն էլ հարցրել է՝ ո՞ւմ եք արձագանքելու եւ նիստը հայտարարել է փակված։