Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Արդյո՞ք նա կգա` մասնակցելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասապանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:
Yerkir.am-ի այս հարցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում` ինչո՞ւ չպետք է գա, եթե ասել է, որ գալու է»:
Նա չի հասկանում, թե ինչո՞ւ հանկարծ սկսեցին խոսել, որ Պուտինը կարող է և չգալ Հայաստան, մանավանդ, երբ ՀՀ նախագահը և Պուտինը հեռախոսազրույցում երկկողմանի պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումները լինելու են Երևանում, երբ Պուտինը կգա ու կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, նաև Մոսկվայում, երբ ՀՀ նախագահը կմեկնի այնտեղ` Հայրենական Մեծ պատերազմի տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու:
«Այդքանը երկու նախագահներով համաձայնել են, հիմա ի՞նչ է եղել, որ խոսում են Պուտինի չգալու մասին, ես չգիտեմ»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կմեկնի Թուրքիա` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու, Կիրո Մանոյանը նշեց, որ դա էլ զարմանալի չէ, որովհետև սպասել, որ Ռուսաստանն իր հարաբերությունները պետք է խզի Թուրքիայի հետ ապրիլի 24-ի համար, սխալ է: Հարցն այն է, թե ո՞ր միջոցառմանը նրանք կտան իրենց նախապատվությունը:
«Թուրքիայի ուզածն այն չէր, որ մարդիկ նաև գտնվեն Անկարայում: Թուրքիայի ուզածն այն էր, որ մարդիկ Անկարա գնան, բայց Հայաստա չգան: Իմ կարծիքով` Պուտինը չի գնա Թուրքիա, չեմ բացառում, իհարկե, բայց չեմ կարծում նա այդքան ծուռ քաղաքականություն կվարի, մանավանդ, որ արդեն ասել է, որ գալու է Հայաստան»,- ասաց Կիրո Մանոյանը: