|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:
Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 5-ին Էջմիածնում:
1977 թվականին ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։
1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում:
1982-2018թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում:
2001 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ ներկայացուցիչը ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական պայքարի կենտրոնում։
1989-1994 թվականներին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: