կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-13 14:23
Աշխարհ

Էստոնիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Էստոնիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հրաժարական է տվել՝ անշարժ գույքի կառուցապատող Porto Franco –ին պետական վարկ տրամադրելու հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Նա հայտարարություն է արել չորեքշաբթի օրը  Facebook-ում:

«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարել»,- ասել է Ռատասը:

«Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշեցի հրաժարվել Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվել է Կենտրոնամետ կուսակցության խմբակցության, ինչպես նաև մտերիմ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո: Հնարավոր էին տարբեր լուծումներ, բայց դրանցից միայն մեկն է ճիշտը»,- նշել է նա:

Ռատասը հավելել է, որ այս հայտարարությունն իրականում նշանակում է ներկայիս իշխող կոալիցիայի ավարտ: Կոալիցիայում են նաև Պահպանողական ժողովրդական կուսակցությունը և «Հայրենիք» կուսակցությունը:

«Կենտրոնամետ կուսակցությունը քննարկում է Էստոնիայի քաղաքականության մեջ լինելու հնարավորությունը՝ ինչպես ընդդիմության, այնպես էլ կոալիցիայի մեջ»,- հայտնել է Ռատասը: