կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 17:40
Հասարակություն

Հայտնաբերվել է 6 հոգու մարմին, 6-ն էլ ՄՈԲ-ից են. Արսեն Ղուկասյան

Հայտնաբերվել է 6 հոգու մարմին, 6-ն էլ ՄՈԲ-ից են. Արսեն Ղուկասյան

Պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ երեկվա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 հոգու մարմին:

«6-ն էլ ՄՈԲ-ից են եղել, 6-ի ինքնությունն էլ արդեն պարզել են: Արդեն շարժվել են Երևան, 6 հոգուն էլ բերում են Հերացի, բոլորն էլ անճանաչելի են, բայց ինքնությունները պարզ է: Այսօրվա խմբերը գնացել են՝ Ջաբրայիլ և Սնախ, 2 խումբ է գնացել և որոնողականները՝ ողջերի գծով, վերջիններս դեռ չեն վերադարձել, կգան՝ կիմանանք…»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։