կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 20:35
Քաղաքական

ՄՈԲ-ին անպատրաստ ռազմաճակատ են ուղարկել՝ քաղաքական ակտիվությունը բացառելու համար. Սաղաթելյան. «Փաստինֆո»

ՄՈԲ-ին անպատրաստ ռազմաճակատ են ուղարկել՝ քաղաքական ակտիվությունը բացառելու համար. Սաղաթելյան. «Փաստինֆո»

Տեղեկատվական դաշտում իրենց կողմից ստեղծված բեսպրեդելը եւ անպատրաստից մարդկանց ռազմաճակատ տանելն ու չոլերում թողելն ուներ մի նպատակ՝ ապահովել ֆրուստրացիոն երեւույթներ, որ մարդիկ ցավից, վշտից ու խորը հիասթափությունից չցուցաբերեն քաղաքական ակտիվություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

«Երբ  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավաքվեք 30 հոգով, ընտրեք հրամանատար, վերցրեք ձեր պահարանից զրահաբաճկոններ, դա այն ժամանակ էր, երբ ինքը հստակ գիտեր, որ  չի ընդունել ԳՇ տեղեկությունը, Վլադիմիր Պուտինի առաջարկը եւ ամենավատը՝ չի ընդունել հինգ նախագահների առաջարկը պատասխանատվությունը կիսելու եւ պատերազմը կանգնեցնելու »,- նշեց Սաղաթելյանը եւ ավելացրել. «մարդիկ, որոնք պատրաստ են կամավոր գնալու եւ իրենց կյանքը զոհաբերելու հանուն հայրենիքի կամ ազգային արժանապատվությանը, ակտիվ զանգվածն է, իսկ երբ ակտիվ զանգվածին ուղարկում ես ռազմաճակատ, ինչպես արեց Պորոշենկոն, նվազեցնում են ռիսկերը, որ այդ մարդը վաղը կլինի փողոցում»։