Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Աբու Մուհամադ Իլյաս իբն Յուսուֆը՝ հայտնի Նիզամի Գյանջևի ծածկանունով, պարսկական դասական գրականության հիմնական ներկայացուցիչներից է: Նա իր հայտնի բանաստեղծությունները գրել է պարսկերենով՝ Ֆիրդուսիի, Ռուդակիի, Սաադիի լեզվով: Նրա աշխատանքներից տողեր են սեպագրվել բանաստեղծի դամբարանին՝ Գանձակում, որտեղ նա ծնվել է, և որը մինչև 19-րդ դարը Պարսկական կայսրության բաղկացուցիչ մասն էր: Սակայն Բաքվի հանցավոր և բարբարոսական ռեժիմը դամբարանի արձանագրությունները փոխել է ադրբեջաներենով. հայտնում է Infoteka24-ը։
Այսպիսով՝ Ալիևը փորձում է ջնջել ցանկացած ապացույց, որ Ադրբեջանը արհեստական պետական կազմավորում է՝ առանց սեփական պատմության և, առավել ևս, մշակույթի: Սեփականի բացակայության պայմաններում իշխանություններն Ադրբեջանին են վերագրում օտար ավանդույթներ, արվեստ, երաժշտություն, հուշարձաններ և խոհանոց: Այն ամենը, ինչն ազգային ինքնության հատկանիշ է:
Ալիևը հունվարի 5-ին հրամանագիր է ստորագրել 2021-ը Նիզամիի տարի հայտարարելու վերաբերյալ: Ըըստ պատմակեղծարար Ադրբեջանի՝ Նիզամին «ադրբեջանցի աշխարհահռչակ գրող է՝ ծնված հինավուրց ադրբեջանական Գյանջա քաղաքում»։