|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իտուրալդե Գոնսալես, այսպես է այն մարդու անունը, ով իր ուսերի վրա վերցրեց հայկական ֆուտբոլի դահիճի պարտականությունը:
Իսպանացի մրցավարը, չգիտես ինչու, հանդիպման 27-րդ րոպեին ձեռքով խաղ տեսավ Բերեզովսկու գործողություններում և հեռացրեց մեր դարպասապահին:
10 հոգով մնացած Հայաստանի հավաքականը շարունակ ճնշում էր մրցակցին, սակայն 43-րդ րոպեին մեր պաշտպան Վալերի Ալեքսանյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, և իռլանդացիները անսպասելիորեն առաջ անցան հաշվի մեջ:
Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը շարունակեց խաղալ նույն ոգով, բայց կրկին անտրամաբանական գնդակ հայտնվեց մեր ցանցում: Այս անգամ սխալվեց փոխարինման դուրս եկած 20-ամյա Արսեն Պետրոսյանը:
63-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, հիանալի փոխանցում ստանալով Յուրա Մովսիսյանից, կրճատեց հաշվի տարբերությունը:
Հայաստանի հավաքականը պարտվեց մի խաղում, որում արժանի էր միայն հաղթանակի: