|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար:
Ըստ RT-ի՝ Գերասիմովն այս մասին ասել է օտար ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ:
«Մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար, համաձայն հակամարտության գոտում եռակողմ պայմանագրերի, անհապաղ տեղակայվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից», - Գերասիմովի խոսքերն է մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ստորաբաժանումներն այժմ ամբողջությամբ վերահսկում են Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի տարածքը:
Գերասիմովի խոսքով՝ 23 դիտակետերում խաղաղապահները ապահովում են հրադադարի և ռազմական գործողությունների մասին համաձայնագրերի իրականացումը: