|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսացրույցի ընթացքում քննարկել է Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության կետերի կատարման ընթացքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ։ Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր», - նշել են ՌԴ ԱԳՆ ծառայությունից: