կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 11:48
Արցախ

Օնիկ Գասպարյանն Արցախում է, Վաղարշակ Հարությունյանը՝ Սյունիքում․ Ավինյան

Օնիկ Գասպարյանն Արցախում է, Վաղարշակ Հարությունյանը՝ Սյունիքում․ Ավինյան

Գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված աշխատանքներ են տարվում ու բանակցություններ են ընթանում ադրբեջական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ` ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում, որն այսօր վարում էր ինքը։

«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար։ Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ և մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»,- ասաց նա Խծաբերդում գերեվարվածների մասին՝ ենթադրելով, որ, ամենայն հավանականությամբ, տվյալներն այս պահին ճշտվում են։

 Մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում։

Հին շենում, ասաց, որոշակի լարվածություն եղել է։ Այս պահին միջդիրքային հաղորդակցությունը առկա է, բայց խնդիրը ամբողջապես հանգուցալուծված չէ։

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքում է՝ տեղեկացրեց փոխվարչապետը, ՀՀ սահմանապահ զորքերը տեղակայման աշխատանքներ են իրականացնում սահմանի երկայնքով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետի հետ։

Նրա խոսքով՝ մարզպետն աշխատանք է տանում սահմանապահ ծառայության գործընկերների և ՊՆ գործընկերների հետ:

«Այս պահին սահմանապահ զորքերը և ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և, խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից ասեմ, որ ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի»,-ասաց նախարարը: