|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող՝ 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը»,– նշված է հաղորդարգրության մեջ
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: