|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոտ 1,2 հազար տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնությամբ 54 վագոն երկաթուղային ճանապարհով ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ, սպասվում է, որ բեռը կժամանի առաջիկա օրերին. РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Հումանիտար օգնությամբ 54 վագոն՝ շուրջ 1200 տոննա ընդհանուր քաշով, Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել Ռուսաստանի ութ քաղաքներից: Առաջիկա օրերին սպասվում է ժամանումը»,- նշված է հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, Արցախի իշխանությունների հետ համատեղ, 43 բնակավայրերում հայտնաբերել է ավելի քան 2.6 հազար վնասված օբյեկտներ, որոնցից 220-ը սոցիալական նշանակություն ունեն:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ հնարավոր է եղել վերականգնել 28 սոցիալական հաստատություններ և բնակելի տարածքներ, իսկ աշխատանքները շարունակվում են ևս 147 օբյեկտների վրա: