Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ-ից երկաթուղով մոտ 1,2 հազար տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնության 54 վագոն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, բեռի ժամանումը սպասվում է առաջիկա օրերին, «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի ութ քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 54 վագոն՝ շուրջ 1200 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնություն։ Ժամանումը սպասվում է առաջիկա օրերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղական իշխանությունների հետ համատեղ 43 բնակավայրերում հայտնաբերել է ավելի քան 2,6 հազար օբյեկտների ավերածություններ, որոնցից 220-ը սոցիալապես կարևոր օբյեկտներ են:
«Տուժած շենքերի և շինությունների գնահատումը ՌԴ ԱԻՆ-ին թույլ է տվել օպերատիվ կերպով հասկանալ իրավիճակը և արդեն իսկ շինարարական նյութերով և առաջին անհրաժեշտության առարկաներով երեք հումանիտար պահակախումբ է ուղարկվել ԼՂ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ի տվյալներով՝ արդեն իսկ հաջողվել է վերականգնել 28 սոցիալական օբյեկտներ և բնակելի տարածքներ, ևս 147 օբյեկտներում աշխատանքները շարունակվում են:
Ստեփանակերտում և նրա շրջակայքում հումանիտար ականազերծումը անցկացվել է ավելի քան 30 հեկտար տարածքում, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 2 հազար պայթուցիկ նյութեր», - հավելել է ՌԴ ԱԻՆ-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։