Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանից հումանիտար օգնությամբ բեռնված 35 վագոն ժամանել է Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԻՆ-ին հղումով՝ գրում է ria.ru-ն։
«Մարդասիրական օգնությամբ երեսունհինգ վագոն Ռուսաստանից ժամանել է Լեռնային Ղարաբաղ՝ տուժած շրջաններում հետագա բաշխման համար։ Սա երկաթուղով ուղարկված ամենամեծ խմբաքանակն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետներն առայժմ բեռնաթափել են վագոնների կեսը։ Բեռը ներառում է հինգ հրշեջ մեքենաներ, չորս ՈՒԱԶ ավտոմեքենաներ, տասը դիզել-գեներատորներ, 280 խորանարդ մետր սղոցանյութեր և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ, առաքվել է ավելի քան 250 տոննա հումանիտար օգնություն։
«Նշված սարքավորումները և կենցաղային իրերը Ստեփանակերտ կտեղափոխվեն Ռուսաստանի ԱԻՆ-ի 25 բեռնատար ավտոմեքենաներով։ Ավելի ուշ դրանք կբաշխվեն շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։