կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 13:41
Աշխարհ

Թուրքեստանյան միության ստեղծումը կարող էր վերաճել պատերազմի. Նազարբաև

Թուրքեստանյան միության ստեղծումը կարող էր վերաճել պատերազմի. Նազարբաև

Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքեստանի պետությունների միության ստեղծումը կարող է հանգեցնել ռազմական բախման: Այս մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Խաբար 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նազարբաևը նշել է, որ ինքը հրաժարվել է ստորագրել Բելովեժսկյան համաձայնագիրը 1991-ի դեկտեմբերին: «Ելցինը զանգում է ինձ և ասում. «Դուք պարզապես պետք է ձեր ստորագրությունը դնեք»: Ի՞նչ պետք է ստորագրեմ: Փաստաթղթերը չեմ տեսել: Ինչպե՞ս եք լուծում դա: Ես ասացի, որ չեմ մասնակցում»,- պատմել է նախկին նախագահը:

Դրանից հետո՝ դեկտեմբերի 12-ին, Աշխաբադում տեղի է ունեցել Թուրքեստանի հինգ հանրապետությունների ղեկավարների հանդիպումը: «Սեղանի վրա առաջարկ կար ստեղծել թյուրքական միություն`Թուրքեստանի պետությունների միություն» - նշել է Նազարբաևը:

Նրա կարծիքով՝ նման միության ստեղծումը, Բելովեժսկյան համաձայնագրի ֆոնին, կարող էր հանգեցնել էթնիկ պառակտման: «Այնտեղ սլավոններ կան, թուրքեր էլ կան: Ես ասացի, որ այդպես չի լինի: Երկար տարիներ մենք ապրում էինք այլ սկզբունքով, այլ գաղափարախոսությամբ: Մենք մեկ պետություն էինք»,- ասել է Նազարբաևը՝ հավելելով, որ նման դաշինքի մասին հայտարարությունը կարող էր հանգեցնել ռազմական բախումների:

Նազարբաևը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում Բորիս Ելցինը մի քանի անգամ զանգահարել է: «Նրանք շատ էին անհանգստացել: Որտեղ ենք տանելու, կապվելու ենք, թե՝ ոչ»,- հիշել է նախկին նախագահը:

Ի վերջո, բոլոր հանրապետությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Ալմա Աթայում, որտեղ ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը: