կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 18:26
Հասարակություն

Եթե չլիներ ռուսական գործոնը, այս պատերազմը Արցախով չէր ավարտվելու. Դ. Վանյան

Եթե չլիներ ռուսական գործոնը, այս պատերազմը Արցախով չէր ավարտվելու. Դ. Վանյան
Դավիթ Վանյանը գրում է.
 
«Սիրելի հայրենակիցներ․
 
Հայաստանի անկախության երեսուն տարիներին մենք սխալներ շատ ենք թույլ տվել, սակայն ունեցել եք հաղթանակներ և ձեռքբերումներ։ Այսօր պարտավոր ենք կառուցել միայն դրականի հիմքով և իրավունք չունենք կարիճի նման խայթել սեփական ծոծրակը, բացառել ամեն բան, ինչը ընկած էր մեր պետականության հիմքերում։
 
Հայաստանի Հանրապետությունը կայացել է Արցախյան Գոյապայքարի ու Ազատամարտի շուրջ։ Այո, մեր Երկրի բոլոր ղեկավարներն էլ մերն են, մեր պատմությունն են, և այսօր, այս օրհասական ժամին, երբ թուրքը ռազմական հաղթական շքերթում Երևանն է համարում-հայտարարում իրենը, մենք պարտավոր ենք դուրս գալ օտարի կողմից մեզ պարտադրված այս "հեղփոխական" կոչվող թմբիրից, դադարել մեղադրել միմյանց, իսպառ վերջ տալ փոխադարձ ատելությանը։
 
Մենք կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին։ Սև, սպիտակ, նախկին, նոր, հայաստանցի, արցախցի՝ այս բոլոր հակասությունները խմբավորվում են երկու, այպես ասած, «ափերի» մեջ, որոնց միջով հոսում է մեր տառապանքի ու կորուստների՝ մեզ ոչնչացնող, պղտորաջուր գետը։ Կամուրջներ չկան։ Կամուրջներ կառուցողներ են պետք։ Հարկավոր է միավորել ժողովրդին, համերաշխության ու փոխադարձ ներման գործընթաց է պետք։ Այն մարդիկ, ովքեր ընտրել են Նիկոլին, ընտրել են նաև Սերժին, Ռոբերտին, Լևոնին։ Ինքնաբացասումը անցնում է մեզանից յուրաքանչյուրի սրտով։ Այդ ինքնաբացասման կրակին յուղ են լցնում մեր թշնամիները, նրանց ֆեյքերը, օտարերկրյա սորոսական գործակալական ցանցերը։ մենք պիտի իմաստուն լինենք, ապավինենք մեր մշակութային, գիտական, քաղաքական, մարզական, կրոնական այն գործիչներին, ովքեր կփորձեն հավաքել պայթած Հայաստան-նռնակի բեկորները։
 
Մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Պարտված իշխանությունը պարտավոր է հեռանալ։ Ոչ ոք չի արգելում նրանց, փոխել վարչապետին, թեկուզև ընտրել (նշանակե)լ սեփական նոր թեկնածուին։ Այս համաժողովրդական հիպնոսը, այս թմբիրը նման է կախարդանքի, որից դուրս գալն է փրկելու մեր Երկիրը։ Այսօր թշնամին մոտենում է քայլ առ քայլ, լոզունգ առ լոզունգ, իսկ մենք խմորվում ենք մեր ցավի մեջ, «ապավինած» այս զազրելի ու անպատասխանատու իշխանությանը։
 
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ - սա է Հայ ժողովրդի ամենամեծ խնդիը։ Հայը՝ լինելով խելացի, հմուտ, աշխատասեր, մրցունակ, արհեստավարժ, պատվախնդիր, մարտունակ, մնում է կարճատես, զգացական և ռոմանտիկ, և իշխանության է բերում մեկին, ով մարմնավորում է մարդու բացասական հատկանիշները՝ աթոռապաշտությունը, քաղքենիությունը, ամբարտավանություը, փառամոլությունը, վախկոտությունը, ստախոսությունն ու անազնվությունը։
 
Ի՞նչն է պատճառը, որ օտարի տիրապետության տակ մենք փայլում ենք, սեփական երկրում աղբամաններում հաց ենք որոնում։ Ի՞նչն է պատճառը, որ ռուս գեներալը լուծում է մեր հարցերը Արցախում՝ մեր երկրում, իսկ մենք չենք կարողանում։ Այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախի շուրջ կայանալով, մենք Արցախը սկսում ենք բացասել։ Մի՞թե Ձեզ համար Ձեր ապագան նվազ կարևոր է, քան Նիկոլի ընտանիքի ապագան։ Ե՞րբ եք Դուք դուրս գալու այս հորից, այս խորխորատից։ Ի՞նչ մի Ձենով Օհան պիտի գա, որ Դուք Ձեզ հարգել սկսեք։
 
Դուք կասեք, որ նախկիններն էլ մի բարի պտուղ չէին։ Բայց նախկինների հարցը չէ այսօր, այլ օրվա իշխանության, ով բարոյապես բանակցել անգամ չի կարող, ով չի տիրապետում հարցին, ով թքած ունի մեր պատմությանն ու մարդկային կյանքերին, ով Շուշին անվանում դժգույն, ով ստորագրում է մի բան, առանց պատկերացնլու իրագործման մեխանիզմները, ով Սյունիքով ճամփա է տալիս թուրքին, այն թուրքին, ով արգանդ ու գլուխ հատելուց բացի, ոչինչ սովորեց։ Նախկիններին Դուք արդեն բացառել եք։ Դուք եք ընտրելու հաջորդ իշխանությունը։ Չկա հին ու նոր, չկան նախկիններ ու նորեր, կա հարատևող Հայ ժողովուրդ, որին չի կարելի բաժանել մասերի ու տարալուծել։ Տարալուծել են բոլորը, բոլշևիկից մինչև սորոսական։ Այդ տարալուծումն է պատճառը, որ թղթի վրա ունենք Սևրի դաշնագրի Հայաստան, իրականում այս մի թիզ հողը, որը իսկական տիրոջ կարիք ունի։
 
Բարձրացրեք Ձեր գլուխները ու տեր կանգնեք մեր Երկրին։ Ձեր փոխարեն ոչ ոք չի լուծելու Ձեր հայրցերը։ Նիկոլին իր անվտանգությունն ու իր ընտանիքն են հետաքրքրում։ Եթե հակառակը լիներ, իր կոտրած ձեռքով առնվազն ինքնքսպանություն կգործեր։
 
Ռուսաստանին կարող եք ատել, կարող եք հարգել կամ սիրել։ Եթե չլիներ ռուսական գործոնը, այս պատերազմը Արցախով չէր ավարտվելու։ Սա է սթափ քաղաքականությունը։ Եվ այսօր, ամեն ինչ չէ, որ մեզ դուր էգալիս, մենք հաասկանում ենք, որ Ռուսաստանն ավելին կարող էր անել, բայց մեղավորը մենք ենք, մենք, միայն մենք։ Մեր տարածքում ուղաթիռ են խփում, մենք սպասում ենք Ռուսատանի արձագանքին, քննարկում ենք այն, ծամում, ծամծմում, մինչդեռ տարածքը մերն էր և մենք էինք պատասխանատու։ Մեզ բաց ասում են՝ ճանաչեք Արցախը, ճանաչեք Արցախը, սակայն մեր քաղաքական դասը այդպես էլ չի քննարկում այս հարցը։ Մեզ այնպես են խփել, որ կարծես գլխից զարկված՝ գիլիոտինի ճանապարհին լինենք։ Սթափվեք ու տեր կանգնեք Ձեր իրավունքներին։ Մեր Երկիրը վիրավոր վիճակում դարձել է իմքայլական հարյուր մարդու սեփականություն, «վոտչինա»։ Նրանցից ոմանք երեսփոխան են, ոմանք՝ նախարար, մեկն էլ վարչապետ է, ու նրանք բոլորը թքած ունեն Ձեր ապագային։
 
Ես վարչապետ չունեմ։ Հայաստանի բոլոր ղեկավարները չեն համապատասխանել ինձ նման քաղաքացուն, սակայն այս մեկը, այս վերջինը վիրավորում է իմ ինտելեկտը, իմ արժանապատվությունը»։