Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քայլերթի տրամադրությունը մարտական է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արագածոտնի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը, ով Բաշ Ապարանից «Դիմադրություն» շարժման քայլերթով դեպի Երևան շարժվողների մեծ է։
«Այս ազգադավները, ազգակործանները, թրքահպատակները, ինչ անվանում տաս՝ կսազի, պետք է անպայման հեռանան, պետք է թողնեն՝ կարենանք այս երկիրն իր ուղու վրա գցել և վստահ եմ, որ կկարողանանք»,-ասաց Ռուսլան Բարսեղյանը։
Մինչ այդ նա հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ վճռական են, գնալու են մինչև վերջ։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում․