կարևոր
538 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-26 16:35
Քաղաքական

Ամբողջ առողջ ազգային ուժերը խոսում են այն մասին, որ այս իշխանությունները պետք է հեռանան․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

«Արցախի հարցի լուծման համար արցախցիները պետք է համախմբված ապրեն Հայաստանում, պետք է ստեղծենք պայմաններ, որ նրանք լիիրավ մնան և չարտագաղթեն»,- լրագրողների հետ զրույցում ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովից առաջ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Համաշխարհային առումով աշխատանք պետք է տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար: Սա ցնորք չէ, որովհետև կան պետություններ, որ արդեն իսկ այս ուղղությամբ համախոհ են»,–ասաց նա՝ նշելով, որ լուծումը պատկերացնում են միջանկյալ կարգավիճակ շնորհելով և միջազգային երաշխիքների տակ: «ժողովուրդը պետք է վերադառնա իր բնիկ հողերը և այնտեղ կառուցի իր կյանքը։ Այդ նպատակով լոբբինգ ենք տանում: Հիմա չենք ասի, թե որ երկիրը պետք է ստանձնի պատասխանատվությունը, բայց արդեն կան նման երկրներ: Այդ դերում մենք տեսնում ենք թե՛ ՌԴ–ին, թե՛ Արևմուտքի երկրներին, որոնք պատրաստ են անաչառ միջամտություն կատարել այդ ուղղությամբ։ Նման աշխատանքներ տարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Դրանք սկզբնական փուլում են, բայց տեղի են ունենում ամենաբարձ մակարդակով, Ֆրանսիայի դեպքում՝ նախագահականի հետ, ԱՄՆ–ի դեպքում՝ նոր վարչակարգի հետ»,- ասաց Հակոբ Տեր–Խաչատուրյանը՝ հայտնելով, որ նախքան ընտրությունները իրենք գերիների հարցով հատուկ խնդրանք են ներկայացրել թե՛ Թրամփին, թե՛ ւ Քամալա Հարիսին․ «Երկուսն էլ խոստացել են, բայց Թրամփը փոքր-ինչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր պաշտոնավարման առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն է ուսումնասիրել հայկական դոսյեն՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքի շնորհիվ»,- ասաց Տեր–Խաչատուրյանը՝ հավելելով, որ «ամեն գնով շարունակելու են տարբեր երկրներում ճնշում բանեցնել գերիների հարցով, իսկ Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցը՝ խոչընդոտելով իրենց աշխատանքը»: