Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունն անվանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների անշրջելիության երաշխիք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նախագահի անձնական դերը, եռակողմ հայտարարության տակ նրա ստորագրությունը չափազանց կարեւոր ներդրում է խաղաղ կարգավորման գործընթացում եւ այս գործընթացի անշրջելիության երաշխիք է», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Մեկնաբանելով Պուտինի հարցազրույցը, որում նա խոսում էր իրավիճակի լիցքաթափման մասին, Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, որ Բաքուն «բարձր է գնահատում այն ջանքերը, որոնք ռուսական կողմը ձեռնարկում է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար»: «Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից միակ երկիրն է, որն ուղղակիորեն սահմանակից է մեր տարածաշրջանին եւ նրա հետ ունի երկարատեւ պատմական կապեր: Սա բացատրում է Ռուսաստանի անմիջական շահագրգռվածությունը Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ խաղաղության ամրապնդման հարցում », - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Բաքուն «լիովին կիսում է» Ռուսաստանի Դաշնության նախագահի գնահատականը, ըստ որի՝ եռակողմ հայտարարության կարեւոր ձեռքբերումը արյունահեղության դադարեցումն է: