Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կարծիքով՝ պատերազմով անցած, հաղթած հրամանատարներին միտումնավոր մեկուսացրել են, նրանց փորձը չի օգտագործվել:
«Ինչպես մասնատեցին ժողովրդին, բաժանեցին սևերի և սպիտակների, այդպես էլ կազմալուծեցին բանակը։ Նրանք կարողացան զինվորների ծնողների խաբել, կուրացնել մի հատիկ ելակով։ Այնքան սուտ են ասել, արդեն մոլորվել են ստերի մեջ։ Զոհերի մասին իրականությունն առայսօր չեն ասում, քանի որ իրական թվերն ասելու դեպքում ծնողները գնալու և պահանջելու են իրենց որդիների աճյունները»,- ասել է նա Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ:
Նրա խոսքով` պատերազմի սկսվելուց առաջ Հայաստանում փորձեցին աշխարհազոր ձևավորել, պահեստի սպաներիս հրավիրեցին ՊՆ, ներկայացրին աշխարհազորի կանոնակարգը, ու այդ ժամանակ ես ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հարցրի՝ ինչո՞ւ գրված չէ նաև Արցախի պաշտպանության մասին, փաստաթուղթը միայն ՀՀ-ին էր վերաբերում:
«Երկրի վարչապետը Գորիսում համայնքապետերին ասում էր՝ պաշտպանե՛ք Սյունիքը, և համայնքապետերն սկսեցին զինել մարդկանց։ Ես այդ ժամանակ Արցախում էի ու զգացի, որ թիկունքում խուճապ է ձևավորվում, դա արվում էր հենց վարչապետի ձեռամբ։ Թիկունքում խուճապային տրամադրությունն սկսվել էր, երբ մենք դեռևս չէինք հանձնել Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Ջաբրայիլը»,- ասել է Մինասյանը:
Մինասյանի խոսքով`՝ ամեն օր ասում էին՝ հաղթում ենք, բայց վայ-հրամանատարների ու ղեկավարների միջոցով խուճապ սարքեցին, այսօր էլ մեղքը զորքի վրա են բարդում. «Փախնող հրամանատարներին գեներալ են կարգում, մի բլրակ գրավողին Ազգային հերոսի կոչում են տալիս։ Սա ի՞նչ խամաճիկների թատրոն է։ Ինչպե՞ս են նայելու զոհվածների ընտանիքների անդամների աչքերին։ Մեզ ասպարեզ չեն տվել գործելու, փառահեղ ճանապարհ անցած հերոս տղաներին չթողեցին մարտի»:
Ազատամարտիկի կարծիքով` բանակում կոորդինացում, ճիշտ ղեկավարում գոյություն չուներ, այստեղից ուղարկված զորքը չէր հասնում տեղ. «Նիկոլ Փաշինյանը գնաց, Նուբարաշենում հանդիպեց կամավորականներին։ Նրանցից քանի՞սը հայտնվեց ռազմաճակատում, բոլորը ծափ տվողներ էին։ Այս ղեկավարների հետ, այս ԱԺ-ով ունակ չենք պայքարել հաջորդ պատերազմներում։ Սա մեր երրորդ պատերազմն է, բայց իմ վերջինը չէ։ Եթե դատված չլինեմ, չորրորդին էլ կմասնակցեմ, բայց ոչ այս իշխանության հրամանատարությամբ։ Մեզ պետք է պետություն ղեկավարելու, ճիշտ բանակցություններ վարելու, բարեկամ երկրների հետ լեզու գտնելու ունակ ղեկավար։ Այս մարդը պատրաստակամ չէր, նրա օրոք մենք կդառնանք Թուրքիայի վիլայեթ»:
Մինասյանի խոսքով` Արցախի 80 տոկոսը «ծախեցին , բայց այսօր խոսում են ԱԺ-ի կոտրված բռնակներից:
«Շուշին Նիկոլի տեսակը չէ։ Նրանք արմատներից կտրված մարդիկ են։ Շուշին մեր արմատների իրական պատկերն է, մեր քաղաքային կոլորիտը։ Պատերազմի խայտառակության գագաթնակետը Շուշիի հանձնումն է, Քարվաճառի անարյուն հանձնումը։ Աննա Հակոբյանն այսօր դիրքերից իջե՞լ է, թե՞ որոշել է Քյոխի նման մնալ ու զոհվել այնտեղ»,- հավելեց նա: