Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է.
«Այսպես, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպման է հրավիրել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներին. հանդիպման նպատակը եղել է «խաղաղության պայմանագիրը» գովերգելու հարցում նոր համախոհների հավաքագրումը:
Ծանր վշտից ու սպասումից ուժակորույս ծնողներին, ովքեր, իհարկե, պետք է կառչեն անգամ աննշան թվացող որևէ հույսից, Աննա Հակոբյանն ասել է, որ իր ամուսնու հայտարարած «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո իրենց որդիները վերադառնալու են, իսկ ով դեմ է խոսում այդ պայմանագրին կամ քննադատում է այն, նշանակում է դեմ է նրանց որդիների վերադարձին: Ուստի, նրանք պետք է գովերգեն խաղաղության օրակարգը, թույլ չտան քննադատություն, որևէ պարագայում հարցազրույցների ժամանակ դեմ չարտահայտվեն դրան… Որ իրենց որդիները վերադառնան…
Այստեղ, ինչպես ասում են՝ վարագույր…
Դժվար է պատկերացնել՝ բարոյականության ինչպիսի աստիճան, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության ինչ աներևակայելի, անհատակ խորություն պետք է ունենա որևէ մեկը, էլ չենք խոսում երկրի ղեկավարի կնոջ մասին, որ իր նեղ խմբային, անձնական շահերից ելնելով, իր ամուսնու պաշտոնը, դրանից բխող բոլոր առավելությունները՝ ծառայողական մեքենաների, գերթանկարժեք գնումների ու հանգստի, կառավարական ամառանոցների ու անվտանգության երաշխիքների տեսքով, պահելու համար խաղա իրենց ամենաթանկից արդեն 4 տարի որևէ լուր չունեցող անձանց նվիրական զգացմունքների հետ:
Բնական է, որ որքան էլ աղոտ, նրանցից յուրաքանչյուրը, այնուամենայնիվ, փայփայում է իր որդուն մի օր տեսնելու հույսը, հավատում այն, միգուցե խիստ տեսական, բայց հույսին, որ հնարավոր է՝ իր որդին Բաքվի բանտերից մեկում պատանդառված է ու մի օր կվերադառնա իր գիրկը: Ու դրա համար հասկանալի է, որ մարդիկ պատրաստ են անգամ իրենք իրենց զոհել, ուր մնաց թե՝ չգովերգեն, այսպես կոչված, խաղաղության օրակարգը կամ առնվազն դեմ չխոսեն դրան:
Իսկ Աննա Հակոբյանն անհետ կորածների ծնողներին առաջարկում է գովերգել Ադրբեջանի հետ «խաղաղության» օրակարգը, որ իրենց որդիները վերադառնան»: