կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 15:34
Արցախ

Հյուրանոցներում մնացող արցախցիների կոմունալ վճարները պետությունը կվերցնի իր վրա․ Միքայել Վիրաբյան

Հյուրանոցներում մնացող արցախցիների կոմունալ վճարները պետությունը կվերցնի իր վրա․ Միքայել Վիրաբյան

Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանցից անօթևան կամ փողոցում հայտնված քաղաքացիներ չկան, կացարանները թե՛ հյուրանոցներն են, թե՛ պետական հաստատությունները՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար, Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը: 

Նա նշեց, որ հյուրանոցներում մնացողների կոմունալ վճարները պետությունը կվերցնի իր վրա, իսկ հյուրընկալված կամ հյուրընկալվող ԱՀ քաղաքացիների մասով շուտով կլինի որոշում, որը կհրապարակվի եւ մարդիկ տեղյակ կլինեն՝ ոնց են իրագործում։

Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կացության հարցը կարգավորում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Միքայել Վիրաբյանի խոսքով՝ օպերատիվ շտաբը գործում է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ից: Նա նշեց, որ օպերատիվ շտաբի կազմում կա նախարար, ԱԺ պատգամավոր, ինչպես նաեւ ԱՀ նախագահի երկու խորհրդական։

«Օպերատիվ շտաբի հիմնական խնդիրը ՀՀ ժամանակավորապես տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է եւ ՀՀ կառույցների հետ սերտ համագործակցությամբ համապատասխան ծրագրերի մշակումն ու այդ ծրագրերի իրականացնումը»,-ասաց նա:

Վիրաբյանը վստահեցրեց, որ այս ընթացքում սոցիալական, կրթական, առողջապահական, իրավական ծառայությունների մատուցման ոլորտներում որոշ խնդիրներ կարգավորել են։