|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 2927 նոր դեպք։ Նոր դեպքերից 1033-ը գրանցվել է Թբիլիսիում։ Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույց ժամանակ ասել է միջգերատեսչական համակարգման խորհրդի գործադիր շտաբի պետ Ալեքսանդր Խոջևանիշվիլին:
Ըստ նրա`թեստերի քանակն աճում է, ներառյալ՝ հակամարմինների հետազոտությունը, համապատասխանաբար, հաստատված դեպքերը հայտնաբերվում են ինչպես PCR, այնպես էլ հակամարմինների թեստերով: Վարակի առաջին դեպքից մինչ օրս հանրապետությունում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 60 680 հազար է:
Նշենք՝ վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 2,470 մարդ։ Վերջին 24 ժամում մահացել է 24 մարդ, որից 13-ը՝ Թբիլիսիում։