Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը:
«Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն երբ գործ ունենք հարթավայրային տարածքների հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսանավում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ առավել արդյունավետ խոցելու համար:
Սակայն Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու: Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները եւ կատարել իր խնդիրը:
Զորքերի տրամադրությունը մարտական է, հոռետեսական տրամադրություններ չկան, տղաները մուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց հայրենիքը:
Ինչպես միշտ անհաջողություններ կրելով մարտադաշտում հակառակորդը փորձում է դա փոխհատուցել խաղաղ բնակավայրերի հասցվող հարվածներով: Կրկին թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, որտեղ չկա որեւէ ռազմական օբյեկտ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,-հայտարարեց նա: