Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ այդ խնդիրը կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի հետ, վստահեցնում եմ, այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն հետախուզական խմբի հաջողվի բերթափանցել որեւէ բնակավայր եւ 1 կամ երկու րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը՝ նդրադառնալով Շուշիում ադրբեջւանական դրոշ բարձրացնելու վերաբերյալ տեսանյութին, որը տարածել է ադրբեջանական կողմը:
«Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախօրեին Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, թե իր կարծիքով, այսօր Շուշիի համար ճակատամարտը կավարտվի, Սարումյանն արձագանքեց. «Մարտական գործողությունների ելքը կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է եւ ենթադրում է իրավիճակային փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»: