կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-08 17:49
Հասարակություն

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից

Սեփական դիմումի համաձայն ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։

Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։

Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։

Խաղաղություն մեր երկրին։