կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-01 16:07
Հասարակություն

Վրաստա՛ն, դու փորում ես քո գերեզմանը, զարթնի՛ր, Գիվի

Վրաստա՛ն, դու փորում ես քո գերեզմանը, զարթնի՛ր, Գիվի

Սա Ադրբեջանցի իրական օգտատեր Ալի Սադիքովն է, ում ձեռքում վրացական դրոշն է՝ ծայրահեղ անարգված, սեռական բնույթի նշաններով ու ծաղրավիրավորական արտահայտչաձևերով։

Վրացական միջավայրում Հայաստանն ու Ադրբեջանը հավասարազոր հարևան-բարեկամներ են համարվում, իսկ շատ դեպքերում՝ հայության հանդեպ ատելությունն ու բացասական դրսևորումները հանրային կյանքում գերակշռում են Ադրբեջանի հետ համեմատած։ Չնայած վերոհիշյալ իրողությանը՝ ոչ մի հայի չեք գտնի, ով կարող է իրեն թույլ տալ՝ նման այլանդակ կերպով  անարգելու վրացական դրոշը, սրբությունները։ Ի դեպ՝ ուշադրություն դարձրեք Ալի Սադիքովի ձեռքերին, որոնք պատկերում են Գորշ գայլերի նշանը։

Վրացի մեր եղբայրներն այլևս թող չնեղսրտեն, թե ինչու են զինված ադրբեջանցիները գրավում սրբավայրերը, թող չզարմանան, որ Ադրբեջանի անօդաչուները արդեն Վրաստանի տարածք են ներխուժում։ Ադրբեջանի իրական վերաբերմունքն այն է, ինչ ներկայացրել է այս երիտասարդն իր պաստառում և ձեռքերի միջոցով։ Ոչ ավել, ոչ պակաս։ Եվ նա մեծ եղբայր Թուրքիայի հետ լափելու է նաև Վրաստանը, ոտնատակ է տալու այնպես, ինչպես ոհմակի իր ճանապարհին հանդիպած ամեն բան։

Չնայած չեզոքության մասին հայտարարություններին՝ այսօր Վրաստանի երկնքով անարգել անցուդարձ են անում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիական բեռնատար և ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները՝ զինելով Ադրբեջանին մահաբեր զենքերով։

Վրաստա՛ն, դու փորում ես քո գերեզմանը, զարթնի՛ր, Գիվի։