|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ադրբեջանական բանակը, նրան աջակցող թուրքական ուժերն ու վարձկան ահաբեկիչներն Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օրվա ընթացքում հարձակումներ են ձեռնարկել մի քանի ուղղություններով: Այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր վաղ առավոտյան` ավելի վաղ, նույնիսկ, քան երբևէ սովորաբար լինում է, Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով: Նախ, հյուսիսային ուղղությամբ, ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո, հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ: Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել` դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ:
«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ: Առաջինը` Մարտունու Ճարտար համայնքի ուղղությամբ փորձել են ռազմաճակատը ճեղքել, մեր ԶՈւ-ն չի ընկրկել: Այս պահին դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են: Շուշիի մերձակա անտառային մի քանի գյուղերի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: