կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-27 12:00
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ դռան շունն է թուրքը, որ վախեցնի Շուշիին․ Սարգիս Ստեփանյան

Ո՞ւմ դռան շունն է թուրքը, որ վախեցնի Շուշիին․ Սարգիս Ստեփանյան

«Շուշին չի ծնկում։ Շուշին լավ գիտի, որ մի ողջ ժողովրդի հավերժ գոյատևման խորհրդանիշ է, մեր հաղթող տեսակի վառ ապացույցը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ, բազկամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն ու, որպես ապացույց, հրապարակել տեսանյութ և լուսանկարներ օրեր առաջ թշնամու հրետակոծության հետևանքով «վիրավոր» սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց։

«Սրտի մեջ տեղավորվող, բայց մեծ ու ուժեղ է Շուշին։ Ու՞մ դռան շունն է թուրքը, որ վախեցնի Շուշիին։ Ավերվե՞լ է, ավելի ամուր կկառուցվի, ավելի բարձր կհնչեցնի եկեղեցու զանգերը, ավելի շատ «տեր ու հնազանդ» խոստումներ կլսի ու մի՜շտ կլինի հարսանիք լեռներում։

Շուշին հավերժ է շողալու...

Եկե՛ք աղոթք հնչեցնենք առ Աստված` վստահ լինելով, որ #հաղթելուենք։

Թո՛ղ լույսի մեջ ապրեն բոլոր անմահացած հերոսների հոգիները ու թո՛ղ միշտ հնչի`

Հա՛յր մեր, որ երկինս ես...

Համայն քրիստոնյա աշխարհին կոչ եմ անում դատապարտել այս ոճրագործությունը։ Սա հարված է ոչ միայն Ղազանչեցոց եկեղեցուն, այլ ողջ աշխարհի քրիստոնեական եկեղեցիներին։ Սա ռազմական հանցագործություն է, որը չի կարելի անպատիժ թողնել...»,- գրել է Սարգիս Ստեփանյանը։