Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ֆրանսիայի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանուել Մակրոնին ուղղված՝ «հոգեբուժարանի կարիք ունեցող» վիրավորանքից հետո հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանին Թուրքիայից հետ կանչելն անխուսափելի էր։
Կիրակի ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի եթերում Լե Պենը հայտարարել է, որ դեսպանին հետ կանչելը շատ կարևոր քայլ է, սակայն, որպես արձագանք, անհրաժեշտ ազդեցություն չի ունեցել։
Մարին Լե Պենը թվիթերյան իր գրառմամբ նաև նշել է, որ Էրդողանը, գլխատված ուսուցչի կապակցությամբ Մակրոնին ցավակցելու փոխարեն նախընտրել է վիրավորել ֆրանսիացի նախագահին։