կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 16:13
Քաղաքական

Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել. Արմեն Աշոտյան

Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել. Արմեն Աշոտյան

Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել. «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Դնում եմ մի կողմ, որ մեր հասարակության մեջ վերջին ամիսներին բույն դրած Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն։

Անտեսում եմ Սերժ Սարգսյանից մշտապես կաշկանդվող, իսկ այսօր նրա հետեւից վայրահաչող Ալիեւի հանդգնությունը։

Բայց, պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները, հերիք հրճվեք գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ։

Արդեն պարզ է, որ ձեզ պարզապես արտահերթ ընտրությունները անցկացնելիւ ժամանակ են տվել ու կոմֆորտ պայմաններ ստեղծել։

Մտածեք, ի՞նչ եք անելու հետո, երբ ստանաք ձայների մեծամասնությունը։ Ինչպե՞ս եք շարունակելու բանակցությունները, ո՞նց եք վերականգնելու երկրի քաղաքական դիմադրողականությունը։

Ալիեւը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունը իրեն պետք է պարտադրել»,- մասնավորապես գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախարար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ նոր ղեկավարությունը  չպետք է կրկնի նախկին ռեժիմի սխալները և մոտ ժամանակներս բանակցային ճանապարհով պետք է  դուրս բերի ուժերը «գրաված տարածքներից»: