Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքները դատապարտող` ԱԺ հայտարարության ընդունումը, եթե մինչ ԱԺ-ում այդ հայտարարությունն էին ընդունում, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը կրկին հացազրույց է տվել ու պնդել, որ նախագահին հայհոյողի գլուխը կջարդի, պատասխանեց. «Եթե Երանոսյանը չի հասկացել, թե Ազգային ժողովն ինչ դեր ունի այս երկրում, և որ չի կարելի հակադրվել Ազգային ժողովին, ուրեմն իսկապես` եթե նրանք որոշել էին գլուխ ջարդել, ուրեմն նրա գլուխը կարող է ջարդվել: Չի կարող դա տեղի ունենալ` ի հեճուկս մեր պետական մարմինների դիրքորոշումների: Եթե մենք պետություն ենք, պետությունը պետք է պաշտպանի բոլորին ու զսպի բոլոր նրանց, ովքեր կարող են մեկի նկատմամբ ցանկանալ դատաստան տեսնել»:
Նա ընդգծեց, որ երեկվա ԱԺ հայտարարությունը չպետք է շփոթել հրամանագրի հետ, և հայտարարության մեջ չի կարող գրվել, որ ինչ-որ մեկին պաշտոնից ազատեն կամ պատժեն: «Հայտարարությունից ավելին մի' պահանջեք, քան պահանջում է հայտարարության կարգավիճակը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: