Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նախորդ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» ֆրակցիայի 3 ժամանոց նիստում քննարկվել է անցումային արդարադատության ուրբաթ օրվա լսումներին իրենց պահվածքը, ասելիքը, հերթագրել են ելույթ ունեցողներին` Վլադիմիր Վարդանյան, Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Համազասպ Դանիելյան…
Պակաս թեժ չի եղել ՍԴ-ի ու ԲԴԽ-ի հետ կապված խոսակցությունը․ Հերիքնազ Տիգրանյանը, Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը պնդել են, որ «մենք էս խնդիրը չէինք ունենա, եթե արդարադատության նախարարը մեր ներկայացրած փաթեթն ընդուներ»: Տիգրանյանն ասել է․ «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին», և կարդացել է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Զեյնալյանի թեման սրանով չի ավարտվել, հարց է հնչել, թե ինչով է զբաղված նախարարը, ինչու օրենքներ չի բերում ԱԺ՝ «ինչո՞ւ մենք պետք է էդ օրենքները գրենք, մենք քաղաքական գործիչներ ենք»:
Անգամ խոսել են նախարարի փոփոխության, գործադիր իշխանության «անգործության» մասին: Միայն ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է առարկել. «Ես կարող եմ 10 անգամ ավել թերություններ ասել, թե ինչ չի արել կառավարությունը, բայց հիմա դրա ժամանակը չէ»: Վարազդատ Կարապետյանը նկատել է. «Գործադիրի անգործությունից եք խոսում, բայց մենք նույնպես չենք արդարացնում հասարակության հույսերը և շատ դանդաղ ենք աշխատում»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: