Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ աղջիկները եւ կանայք կոչ են անում հայ կանանց՝ միանալ հայրենական կռվին եւ իրենց բաժին մարտը մղել։
Նրանց ասում են, որ այսօր գրվում է մեր ազգի հաղթական էջերից մեկը եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա փառքով եւ սխրանքով կերտված պատմության մերօրյա հերոսը. «Մեր ժողովրդի պատմության այս կարեւորագույն մարտում մենք վերջակետը դնելու ենք միայն հաղթանակով։ Հայուհին համբերատար կին եւ հոգատար մայր է, սակայն երբ նրա հայրենի տանն եւ զավակներին վտանգ է սպառնում, նա դառնում է իսկական մարտիկ, ուժեղ, հպարտ եւանկոտրում։ Մենք կանգնելու ենք մեր տղաների կողքին եւ հաղթելու ենք միասին»։
Նրանցից մեկը նշում է, որ հայ աղջիկները միշտ տարբերվել են իրենց քաջությամբ եւ արիությամբ. «Մենք կանգնելու ենք մեր զինվորների կողքին եւ մեր ներկայությամբ նրանց ուժ ենք տալու եւ կերտելու ենք միասին մեր հաղթական ուղին։ Դառնալու ենք մեր հաղթական պատմության կերտողներից մեկը։ Ես առանց մի վայրկյան վարանելու զինվորագրվելու եմ ՊԲ շարքերում եւ կանգնելու եմ եղբայրներիս կողքին։ Մեր պատմության այս օրհասական պահին կանգնելու եմ զինվորիս կողքին, իմ բաժին մարտն եմ մղելու եւ թույլ չեմ տալու՝ թշնամին մեկ քայլ անգամ առաջ գա։ Կոչ ենք անում բոլոր աղջիկներին եւ կանանց միանալ հայրենական կռվին»։