կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 13:34
Տարածաշրջան

ՏԵՍՆՅՈՒԹ. թուրքական օդուժը հարվածում է Իրաքի քաղաքացիական բնակչությանը

ՏԵՍՆՅՈՒԹ. թուրքական օդուժը հարվածում է Իրաքի քաղաքացիական բնակչությանը

Հունիսի 25-ի նկարահանված տեսանյութում երևում է թուրքական օդային հարվածների ողջ սարսափը Իրաքի քուրդ բնակչության դեմ: Կադրում երևում է մի ընտանիք, որի երկու երեխաները խաղում են գետում: Նրանք բոլորը ծիծաղում և ուրախանում են, երբ հանկարծ սարսափելի աղմուկը է բարձրանում և արկը ընկնում է ջրի մեջ, երեխաներիից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Ընտանիքը խուճապի մեջ է հայտնվում, շտապում ջրից դուրս գալ: Բարեբախտաբար, տեսանյութում ցուցադրված մարդկանցից ոչ մեկը չի տուժել հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է France24 գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին, ժամը 17: 30-ի սահմաններում, երբ թուրքական արկը ընկել է մեքենայի և խանութի վրա՝ Քունա-Մասիում գտնվող խնջույքների վայրի հարևանությամբ, գյուղ, որը սիրված է զբոսաշրջիկների կողմից Քրդական Սուլեյմանիա նահանգում:

Տեսահոլովակն առաջին անգամ տեղադրել է  Ժարո Բաքսթիարը, որ կնոջ և երեխաների հետ երևում է տեսանյությում: Նրա եղբայրը Twitter- ում տեղադրել է տեսանյութ, որտեղ այն հավաքել է ավելի քան 1,3 միլիոն դիտում:

Լրագրողները ստուգել են տեսանյութը և, շնորհիվ տեսանյութում երևացող շենքերից մեկի, պարզել են, որ այն իրականում նկարահանվել է այս գյուղում: