|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստ` 23-ամյա Վահագն Մարգարյանը, որը դեռ մոտ երկու շաբաթ առաջ վթարի էր ենթարկվել, դեռ կոմայի մեջ է: Yerkir.am-ին Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամուլի բաժնից հայտնեցին, որ Վահագնի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում է:
Նշենք նաև, որ Վահագնի ֆեյսբուքյան էջում նրա ընկերները կոչ էին անում արյուն հանձնել, ինչը կնպաստի տղայի ապաքինմանը: Հիվանդանոցի մամուլի ծառայությունից, սակայն, հայտնեցին, որ տղան այս պահին արյան կարիք չունի:
Հիշեցնենք, որ Վահագնին նախ տեղափոխել էին «Արմենիա» ԲԿ: Նա ստացել է մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում` գլխի շրջանում: Նրան վիրահատել են, հեռացրել փայծաղը: