Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության ևս մի վարկած շրջանառվեց՝ նա աչքի էր ընկնում իր ռուսատյացությամբ, իսկ 2018-ին Հարավկովկասյան երկաթուղի ներխուժումն ու դիմակավորված անձանց կողմից խուզարկությունը նրա ձեռքով են իրականացվել, որը ռուսները չեն ներել ու չեն մոռացել։
Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր։ Ասում են՝ Քյարամյանին այլ կադրեր էլ են հետևելու․ ըստ լուրերի՝ հաջորդը լինելու է ՀՀ ոստիկանապետը։
Հնարավոր է ազատվեն նաև արդարադատության նախարարը, ԱԱԽ քարտուղարը, անգամ ՀՔԾ պետն ու սոցապնախարարը։ Սակայն որոշ աղբյուրներ այս շարքից ամենահավանականը համարում են ոստիկանապետի ազատումը, որին փոխարինողի անունն էլ է շրջանառվում՝ Անդրանիկ Քոչարյան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում