Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որի կարգավորման համար Ռուսաստանը և Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ: Դա համագործակցության բացառիկ փորձ է` խորացող հակասությունների ֆոնին: Այդ մասին ասվում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի` carnegie.ru կայքում հրապարակված հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, որ ԼՂ հակամարությունը և հարցի կարգավորման գործընթացը մեկ կարևոր հատկություն ունեն` ի տարբերություն մյուս հետխորհրդային հակամարտությունների, ղարաբաղյան կարգավորումը ո'չ Ռուսաստանի, ո'չ Արևմուտքի կողմից երբեք չի որակվել որպես աշխարհաքաղաքական առճակատման մաս:
Ըստ քաղաքագետի` ԱՄՆ-ը և ԵՄ-ն ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերում չեն տեսնում հետխորհրդային տարածքում սահմաններ փոխելու փորձ:
«Ի տարբերություն, օրինակ, Աբխազիայի հարցի, Ղարաբաղում երկու հակամարտող կողմերը շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ»,- ասվում է հոդվածում:
Ըստ Մարկեդոնովի` Պուտինի, Ալիևի, Սարգսյանի միջև անձնական վստահության մակարդակն անհամեմատելի է այլ պետությունների նախագահների հետ տվյալ նախագահների շփումների հետ: Նշվում է, որ ամերիկացի և եվրոպացի դիվանագետներն անգամ հրապարակայնորեն ընդունում են այդ ռեսուրսը:
«Այդ պատճառով զարմանալի չէ, որ ԼՂ հարցով բանակցությունների համար հիմք են հանդիսանում, այսպես կոչված, հիմնարար սկզբունքները: Ըստ էության` դա Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզիսներն են, որոնք իրենցից ներկայացնում են Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև փոխզիջում»,- ասվում է հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, որ հակամարտության սրումը լի է վտանգներով և' Ռուսաստանի, և' Արևմուտքի համար: «Դա նշանակում է, որ ԼՂ հակամարտությունը նրանց համար լուրջ խթան է ստեղծում համագործակցելու համար՝ չնայած առկա հակասություններին»,-ասվում է հոդվածում: