|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն կարողանում բացահայտել ԳՇ պետ (Նեջմեթին) Սադիգովին. գրում է ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը (WarGonzo):
«Օրերս նրանք փորձել են առևանգել նրա փեսային`Սադիգովի քրոջ ամուսնուն, որի ընտանիքն ապրում է Դերբենդում (ինքն էլ` Սադիգովը, այնտեղից է): Wargonzo-ն այս մասին իմացել է Դաղստանի իր սեփական աղբյուրներից: Առևանգման նպատակը Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի`ԳՀՎ-ի (Գլխավոր հետախուզական վարչություն) գործակալ լինելն ապացուցելն է, ինչպես նաև սեփական սպայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելը», - եզրափակել է ռուս լրագրողը: