|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում հակամարտության վերջին էսկալացիայի սկզբից ի վեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը․ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է Դյուժարիկը:
«Բախումների սկզբից ի վեր մինչ այս պահը, հաղորդվող տվյալների համաձայն, ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 200 քաղաքացիական անձինք վիրավորվել են երկու կողմից»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: