Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պաշտոնական Բաքուն հայտնել է Հադրութի շրջանում 4 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին: Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայությունը հայտնել է, որ զոհերից բացի կան նաև վիրավորներ, որոնցից մեկը Azercell ընկերության աշխատակիցն է:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ ադրբեջանական ուժերը նախօրեին վերսկսել են ռազմական գործողությունները Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ հաստատել էր, որ նոյեմբերի 10-ին ձերք բերված համաձայնությունից և ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: