|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է գնահատում: Այս մասին նա ասել է ամերիկյան Fox News-ի հետ զրույցում:
Ներսեսյանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջին շփումներից ի վեր աշնանը հիմնականում պահպանվել է հրադադարի ռեժիմը, ինչի շնորհիվ ունեցել ենք վերջին տասնամյակի ընթացքում հարաբերականորեն ամենահանգիստ շրջանը: «Չնայած ադրբեջանական կողմից հնչեցվող շարունակական թշնամական հայտարարություններին՝ շփման գծում առկա հարաբերական հանգիստ իրավիճակը ստեղծել էր անհրաժեշտ մթնոլորտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար: Հայաստանը մշտապես աջակցել է միջնորդների առաջարկներին՝ կառուցելու խաղաղությանը նպաստող միջավայր, ներդնելու մեխանիզմներ՝ ուղղված ռիսկերի նվազեցմանն ու միջադեպերի կանխարգելմանը, ձեռնարկելու վստահություն կառուցող միջոցներ, ինչը թույլ կտա բանակցային գործընթացն առաջ մղել:
Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ԼՂ կարգավիճակը շարունակում են մնալ հիմնական առաջնահերթություն»,- ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: