|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին` նրան ու կնոջը շուտափույթ ապաքինում մաղթելով: Բացի այդ՝ ռուս նախագահն իր անկեղծ աջակցություն է հայտնել այս դժվարին պահին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հեռագրում նշված է. «Վստահ եմ, որ Ձեզ բնորոշ կենսունակությունը, լավ տրամադրությունն ու լավատեսությունը կօգնեն հաղթահարել վտանգավոր վիրուսը»:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Թրամփը Twitter-ում հայտարարել էր, որ ինքն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուսով են վարակվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս էր ախտորոշվել նրա օգնականի մոտ, որն ուղեկցում էր ԱՄՆ նախագահին վերջին ուղևորությունների ժամանակ: