|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՌԴ ԱԳՆ-ն օգտակար է համարում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության գոտում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ջանքերի շրջանակներում առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահ գործողությունների գոտում մարդասիրական գործունեությանը ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներգրավումը: Նրանց հնարավոր աշխատանքի չափորոշիչները պետք է համաձայնեցվեն Բաքվի եւ Երեւանի հետ անմիջական համակարգմամբ»: