Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Ջավախքի երիտասարդները նախաձեռնեցին հումանիտար օգնության ցուցաբերում ռազմի դաշտում կռվող հայ զինվորներին։ Երկու բեռնատար մեքենա սնունդ ու դեղորայք, մեկ բեռնատար մեքենա կարտոֆիլ, 4 բեռնատար մեքենա անվադողեր, այս օգնությունն էր, որ չէր թույլատրվում անցկացնել վրաց֊հայկական սահմանով։ Ոստիկանները փակել էին ճանապարհը և թույլ չէին տալիս անցկացնել այն։ Այս մաիսն գրում է nor.ge-ն:
Ավելի ուշ բանակցությունների և լարվածությունից զերծ մնալու համար թույլատրվեց սահմանն անցկացնել միայն 3 բեռնտար որոնցում առկա էին սնունդ և դեղորայք։ Ինչ վերաբերում է 4 բեռնատար մեքենաներով բեռնված անվադողերին դրանք չթույլատրվեց անցկացնել սահմանով։ Բնակիչներին տեղում ասել են, որ անվադողերի տեղափոխման հարցը կլուծվի մոտավորապես 2 օրվա ընթացքում։
Սնունդով բարձված բեռնատարները տեղափոխելու գործում իր մասնակցությունն ուներ Դիլիսկա գյուղի քահանա Տեր Տիգրան Մխիթարյանը, ով պետք է հետևեր սնունդի անցկացման գործընթացին Վրաստանի անցակետից դեպի Հայաստան, որից հետո նա կվերադառնար հետ, իսկ բեռնատարները կուղևորվեին Գյումրի։ Ըստ կամավորների, Գյումրի հասած բեռնատարներին պետք է ընդունեին ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցները։
Ըստ կամավորների սնունդը տրամադրել են Ախալքալաքի մեծածախ վաճառքով զբաղվող մի քանի խանութներ։
Նշված նախաձեռնությունը կազմակերպել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի երիտասարդները, որոնց հետագայում միացել են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների երիտասարդները։ Ինչպես նշեցին նրանք այս հումանիտար ակցիան հետագայում ևս կշարունակվի և կկազմակերպվեն օգնության այլ տեսակներ այդ թվում՝ դրամական։