|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը որոշում է կայացրել թույլ չտալ, որ վրացահայերին պատկանող ապրանքները ադրբեջանական տարածքից տեղափոխեն Վրաստան. հայտնում է Inforteka24.ru-ն՝ նշելով, որ վրացական Gzavnili բեռնափոխադրողն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ Բաքվի տարանցիկ տերմինալում իրենց բեռների մի մասը առգրավվել է:
Ընկերության տվյալներով ՝ ապրանքներն առգրավվել են այն բանի համար, որ դրանք նախատեսված էին հայկական ազգանուններով անձանց կամ հայերին պատկանող ընկերությունների համար: Բացի այդ՝ փոխադրողը նշել է, որ այս օրենքն ընդունվել է սեպտեմբերի 1-ին ՝ առանց որևէ նախազգուշացման, և մեծ քանակությամբ բեռ տեղ կհասնի ուշացումով: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընկերությունը ստիպված է հորդորել, որ ապագայում ապրանքների և ծանրոցների վրա հայկական անուններ չգրվեն:
Պաշտոնական Բաքվի այս պահվածքը շովինիզմի և հայատյացության ծայրահեղ դրսևորում է: Ադրբեջանի իշխանությունների պահվածքն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ խոսքն արդեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիների իրավունքների մասին է: