Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ջավախք» կազմակերպության ռուսական ներկայացուցչության անդամները հայտարարել են, որ պատրաստ են «վճռական քայլեր ձեռնարկել՝ Վրաստանում ապրող էթնիկ հայերին պաշտպանելու համար». հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն»-ը:
«Մենք խոստանում ենք, որ արմատական միջոցներ կձեռնարկենք մեր հայրենակիցներին պաշտպանելու համար, նաեւ կփորձենք կանխել ազգային թշնամանքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Միասնական հակավրացական ճակատ ստեղծելու համար նրանք դիմել են Հայաստանի կազմակերպություններին։
Կազմակերպության անդամներն արծարծում են վերջերս լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, թե հայերի եւ վրացիների միջեւ բախումներ են տեղի ունեցել. վրացիները ծեծել են հայ երիտասարդներին: